Դատական գործընթացը, որում որպես մեղադրյալ է հանդես գալիս Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, կսկսվի մայիսի 7-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիս։ Այսպիսի գրաֆիկ է  սահմանել Միլանի տրիբունալի հատուկ բաժնի դատավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությանը։

Խոսքը մարոկկոյան պարուհի Կարիմ ալ Մարուգի հետ կապված գործի մասին է։ Բեռլուսկոնիի հասցեին հնչող մեղադրանքները կապված դրամական պարգեւատրման դիմաց  անչափահսի հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու հետ, սկսվել էր դեռեւս 2010 թվականին, երբ նա դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Սակայն նա արդարացվել էր։ Հետագայում նոր հետաքննություն էր սկսվել Բեռլուսկոնիի կողմից վկաներին «գնելու» կասկածանքով։