Ղազախստանի խորհրդարանն առաջարկում է փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, որը թույլ կտա երկարաձգել Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները մինչեւ 2020 թվականը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, օրենսդիրներն արդեն առաջարկել են համապատասխան հանրաքվե անցկացնել:

Նուրսուլթան Նազարբաեւը զբաղեցնում է նախագահի աթոռը 1990 թվականից: Նա «Նուր Օթան» կուսակցության պաշտոնական առաջնորդն է եւ ունի «ազգի առաջնորդի» կարգավիճակ (ինչը ազատում է քրեական պատասխանատվությունից): Նա նաեւ անսահմանափակ անգամներ կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը: