Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության գլխավոր արդյունքը սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է, որը պետք է աշխատի Ժնեւում եւ կզբաղվի Սիրիայի գործող սահմանդարության մեջ ուղղումներ կատարելով: Դրանից բացի, կոնգրեսի մասնակիցները հայտարարություն են ընդունել երկրի ապագա կառուցվածքի սկզբունքների մասին, մասնավորապես՝ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Սիրիայի անկախության նկատմամբ, բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերի իրավունքների ապահովում: Կոնգրեսի մասնակիցները ընդհանուր ցանկություն են հայտնել որքան հնարավոր է արագ դադարեցնել Սիրիայում շարունակվող հակամարտությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ են արել երկրի վերականգնման գործում իրենց ավանդն ունենալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի շրջանակում, որը տեւել է ավելի քան 9 ժամ, ստեղծվել է նախագահություն, կազմակերպական կոմիտե եւ ձայների հաշվիչ կոմիտե, ինչպես նաեւ սահմանադրական հանձնաժողով:
Ինչպես հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան, սահմնանադրական հանձնաժողովը կխմբագրի կամ կփոփոխի ներկայիս սահմանադրությունը, կամ նորը կգրի: Հանձնաժողովի մեջ կմտնեն ինչպես Սիրիայի կառավարության ներկայաուցիչներ, այնպես էլ սիրիական ընդդիմության: Այն պեք է աշխատանքը սկսի մոտ ժամանակները:
Ըստ որում՝ Միստուրան շեշտել է, որ սահմանադրական հանձնաժողովի անդամների ցանկը առավելագույնս ընդարձակ կլինի:
ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի խոսքով՝ Սոչիում համաձայնեցվել է Սիրիայի սահմանադրության քննարկման հանձնաժողովի անդամների 150 թեկնածուների ցուցակը՝ 50-ական մարդ կոնգրեսը նախաձեռնած երկրներից՝ Իրան, Թուրքիա եւ ՌԴ: Արդյունքում նրանցից կընտրեն 45-50 մարդու:
Ինչպես իր հերթին հշեցրել է կոնգրեսին մասնակցող Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Քուզբարին, ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 2012 թվականին սիրիացիների քվեարկության արդյունքում: Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է քննարկի գործող հիմնական օրենքում կատարվող փոփոխությունները, նոր սահմանադրության ընդունման մասին խոսք չկա:




























