Պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդը, ով հայտնի է Սթորմի Դենիելս անունով, հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեռական կապի մասին լուրերը, հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:

Ջիմի Քիմելի շոուի ժամանակ արված իր հայտարարության մեջ Քլիֆորդն ասել է, որ հերքում է Թրամփի հետ կապը ոչ թե այն պատճառով, որ իրեն վճարել են, այլ այն պատճառով, որ «նման բան երբեք տեղի չի ունեցել»:

Ընդ որում, նա չի հաստատել եւ չի հերքել այն, որ Թրամփի փաստաբան Մայքլ Կոենը նրան 130 հազար դոլար է վճարել լռության համար: