Երկու իսրայելցի կին իսրայելցի արաբի ուղեկցությամբ փորձել են գնումներ կատարել Թուլ-Կարեմ քաղաքում: Նրանց ծրագիրը, սակայն, խափանվել է: Կանանց եւ նրանց ուղեկցին ձերբակալել են պաղեստինցի ոստիկանները: Հարցաքննությունից հետո նրանց հանձնել են իսրայելական քաղաքացիական վարչակազմին:
Հայտնի է, որ իսրայելցիներին արգելվում է այցելել պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:





























