ԱՄՆ դատարանը բավարարել է երիտասարդ կնոջ հայցը, որի համաձայն՝ կինը լյուքս կլասի զբոսանավի վրա աշխատանքի ժամանակ անձնակազմի հարբած ծագումով լեհ անդամի կողմից ենթարկվել է  սեռական բռնության։

Կնոջը հասցված բարոյական վնասներն ու մյուս ծախսերը գնահատվել են 70 մլն 600 հազար դոլար, փոխանցում է Newsru-ն։

Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ հանցագործությունը կատարվել է 2015 թվաակնի փետրվարի 25-ին 40 մետր երկարությամբ Endless Summer զբոսանավի վրա։Տուժածը Island Girl Ltd. ընկերությունում ուղեկցորդուհի է աշխատել, այդ ընկերությանն էր նաեւ պատկանում զբոսանավը։

Այս պահին նավի վրա եղել են երեք հոգի՝ 20-ամյա տուժողը, կապիտան Կուրթ Կոմեցեկը եւ նավաստի Ռաֆաել Դովգվիլովիչ-Նովիցկին, որը գտնվելով ալկոհոլի ազգեցության տակ, մուտք է գործել կնոջ նավախցիկ եւ նրան ստիպել սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ, ինչպես նաեւ սպառնացել է սպանել։

Դովգվիլովիչ-Նովիցկին դատապարտվել  է 2 տարվա ազատազրկման, որից հետո կարտաքսվի Լեհաստան։

Սակայն կինը սրանով չի բավարարվել։ Նա հայց է ներկայացրել նաեւ իր գործատուի՝ Island Girl Ltd. ընկերության դեմ, քանի որ նրանք չեն ապահովել անձնակազմի անվտանգությունը։

Դատարանը  բարոյական եւ ֆիզիկական վնասը գնահատվել է 66 միլիոն դոլար։ Սրան է ավելանում նաեւ 4,2 միլիոն չվճարված եկամուտը եւ 70 հազար դոլար աշխատանքի կորստի պատճառով հասցված նյութական վնասը։ Բացի այդ, բուժման ծախսերը (այդ թվում՝ ապագայում) գնահատվել են 290 050 դոլար։