Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչի փաստաբանները Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են  ներկայացրել եւ պահանջում են կրկնակի դատաքննություն անցկացնել, ինչպես նաեւ Մլադիչին ազատել Սերբիա բուժման գնալու համար: Այս մասին հայտնել է պաշտպան Դրագան Իվետիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել դատավճռի չեղարկման եւ բուժումից հետո կրկնակի դատաքննություն անցկացնելու մասին»,- Բելգրադում լրագրողներին ասել է փաստաբանը:

Հակամարտության ժամանակ Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատար Ռատկո Մլադիչը 16 տարի թաքնվում էր միջազգային արդարադատությունից եւ Սերբիայի իշխանությունների կողմից կալանավորվել է 2011 թվականին: 2017-ի նոյեմբերին ՆՀՄՏ-ն Մլադիչին մեղավոր է ճանաչել մեղադրանքի 11 կետից 10-ով, այդ թվում՝ 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի մուսուլմանների ցեղասպանության եւ 1992-1995 թվականներին Բոսնիայում եւ Հերցեգովինայում պատերազմի վարման օրենքների ու ավանդույթների խախտման մեջ: Մլադիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման: