Բրազիլական սոցիալական ծառայությունները երկրի նախագահ Միշել Թեմերին չեն փոխանցել անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը, քանի որ նա չի կատարել պարտադիր տարեկան վերագրանցումը, որն իր ծննդյան օրը պետք է կատարի սոցիալական վճարումներ ստացող երկրի յուրաքանչյուր քաղաքացի, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Globo-ն:
Այս փաստաթուղթը, ինչպես նշում է հեռուստաալիքը, տրամադրվում է սոցիալական ծառայություններին եւ ցույց է տալիս, որ մարդը դեռ կենդանի է: Թեմերը, հիշեցնում է Globo-ը, 77 տարեկան էր դարձել անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին:
Եթե չտրամադրել «կյանքի ապացույցներ»,ինչպես դա արել է Բրազիլիայի նախագահը, սոցիալական աշխատողներն ավտոմատ կերպով դադարեցնում են վճարումները եւ այդ գումարները թողնում են հաստատությունում, հեռուստաալիքին պատմել են Սան Պաուլոյի սոցիալական ապահովության վարչությունում: Սակայն, ինչպես նշեցին Globo-ի զրուցակիցները, փորձում են շտկել: Ըստ հեռուստաընկերության՝ նախագահը չէր ներկայացրել պահանջվող ապացույցները ժամանակի սղության պատճառով, և այժմ նա դա կանի «որքան հնարավոր է արագ»:
Բրազիլիայի նախագահը «կյանքի ապացույցներ» չտրամադրելու պատճառով զրկվել է կենսաթոշակից
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























