ԱՄՆ-ն կշարունակի հետախուզական թռիչքներ իրականացնել Սեւ ծովի օդային տարածքում՝ չնայած ռուսական ավիացիայի կողմից ԱՄՆ օդանավի «վտանգավոր եւ ոչ պրոֆեսիոնալ» հետապնդման դեպքերին: Այս մասին հայտարարել է շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի գեներալ-լեյտենանտ Քենեթ Մաքենզին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Սեւ ծովի օդային տարածքը միջազգային է: Մենք իրավունք ունեինք գտնվել այնտեղ: Նման թռիչքները կշարունակվեն»,- վստահեցրել է Մաքենզին:
Նա մեկնաբանել է վերջերս Սեւ ծովի օդային տարածքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռի հետապնդման շուրջ իրավիճակն ու Մոսկվայի հայտարարությունն այդ առիթով, որը խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին հետագայում զերծ մնալ նման թռիչքներից:
ԱՄՆ-ն կշարունակի հետախուզական թռիչքներ իրականացնել Սեւ ծովի օդային տարածքում. Պենտագոն
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























