Հորդանանը Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հորդանանի կառավարությունում աղբյուրին: Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը կառավարության որոշումն արդեն վավերացրել է:
Հյուսիսային Կորեայի կողմից մի շարք հրթիռային փորձարկումներից հետո ԱՄՆ-ն աշխարհի երկրներին կոչ էր արել Հյուսիսային Կորեայի հետ առեւտրային եւ դիվանագիտական հարաբերությունները խզել: Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ հետեւել են այս կոչին եւ Փհենյանի հետ դիվանագիտական հարաբերություններն արդեն դադարեցրել են, նրանց թվում են՝ Քուվեյթը, Կատարը եւ ԱՄԷ-ն:




























