ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ի վերջո պատմել է, թե ինչ էր իրեն նվիրել ԱՄՆ գործող նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, նախագահի երդմնակալության օրը: «Դա հրաշալի շրջանակ» էր», - ասել է Միշել Օբաման:

Նա նաեւ բացատրել է իր շփոթությունը նվերն ընդունելիս. «Գոյություն ունի որոշակի կարգ: Ես ի նկատի ունեմ, որ հստակ նշված է՝ ինչ անել, որտեղ կանգնել եւ այլն: Իսկ այս դեպքում դուք նվեր եք ստանում եւ չգիտեք, թե ինչ անել դրա հետ»: Միշել Օբամայի խոսքով՝ Սպիտակ տան աշխատակիցներից ոչ մեկն իրեն օգնության չի եկել: «Ամուսինս (Բարաք Օբաման) փրկեց իրավիճակը: Նա վերցրեց տուփը եւ ներս բերեց»,- ասել է նա: