Դանիացի բժիշկները երկրի թագուհի Մարգրեթ II-ի ամուսնու, 83-ամյա արքայազն Հենրիքի մոտ ձախ թոքի ուռուցք են ախտորոշել: Այս մասին ասվում է թագավորական պալատի կողմից տարածված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Բարեբախտաբար ուռուցքը բարորակ է»,- շվում է փաստաթղթում:
Արքայազն Հենրիկը հիվանդանոցում բուժման կուրս կանցնի, ինչից հետո կարող է վերադառնալ Ֆրեդենսբորգի ամրոց: Հենրիկ արքայազնն իրեն վատ է զգացել անցած շաբաթ Եգիպտոս կատարած այցի ընթացքում




























