Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը առաջադրել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է Վենեսուելյան լուրերի գործակալությունը։

Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ կլինի «աշխատավոր դասակարգի թեկնածուն» եւ լի է լավատեսությամբ։ «Ես գիտեմ, որ միասին մենք կհաղթենք»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Նշենք, որ քվեարկությունը տեղի կունենա այս տարվա ապրիլի 30-ին։