ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Պատրիկ Շանահան երկրի միջուկային դոկտրինին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի միջուկային արսենալը չի ընդլայնվի։

Նա պարզաբանել է, որ փաստաթղթում կա զսպման արդյունավետության պահպանման առաջարկություններ, ինչը ենթադրում է սուզանավերի վրա տեղադրված մարտագլխիկներով հրթիռների մարտկոցների հզորությունը նվազեցնել։ Բացի այդ, ԱՄՆ-ն կտեղակայի ծովային տեղակայման թեւավոր հրթիռներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։