Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ, որը կայանալու է Պհյոնչհանում, օգնություն է խնդրելու ճապոնացիների տարհանման հարցում ՝ Կորեական թերակղզում լուրջ պատերազմ սկսվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։
Նշում են, որ այս հարցը բանակցությունների օրակարգ ընդգրկելու որոշումը վկայում է Ճապոնիայի մտահոգությունը նրանով, որ թերակղզում լարվածության էսկալացիան կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջեւ ռազմական բախման։ Հիմա լարվածությունը թուլացել է՝ Օլիմպիական ու Պարալիմպիական խաղերի ժամանակ Փհյոնչհանում, որոնց հրավիրված է նաեւ Փհենյանը, ԱՄՆ-ն ու Հարավայիին Կորեան դադարեցրել են համատեղ զորավարժությունները։ Սակայն Տոկիոն վախենում է, որ ԿԺԴՀ-ն կարող է նորից սադրանքների դիմել, մարզական իրադարձությունների ավարտից հետո Վաշինգտոնն ու Սեուլը վերսկսեն իրենց զորավարժությունները։




























