Ճապոնիան բարձր է գնահատում նախօրեին ներկայացված ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգը եւ մտադիր է զսպման պոտենցիալը մեծացնել ճապոնա-ամերիկյան դաշինքի շրջանակում, հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ճապոնիան զսպման պոտենցիալը կմեծացնի ճապոնա-ամերիկյան դաշինքի շրջանականում՝ զսպման ընդարձակման, այդ թվում՝ միջուկային զսպման հարցով սերտ խորհրդատվությունների ճանապարհով… Ճապոնիան լինելով միջուկային սպառազինությունից ամբողջությամբ ազատվելու գործի առաջատար երկիր՝ կշարունակի ԱՄՆ-ի հետ սերտ համագրծակցել միջուկային զինաթափման իրատեսական եւ իրական միջոցառումների առաջմղման նպատակով»,- հավելել է նա:
Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ միջուկային հայեցակարգը: Պենտագոնում պոտենցիալ սպառնալիքների թվում նշել են Հյուսիսային Կորեան, Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը: Պենտագոնը հայտարարել է,որ ԱՄՆ ջանքերն ուղղված կլինեն փոքր հզորության միջուկային մարտալիցքերի մշակմանը: Հայեցակարգում նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ ծախսել միջուկային ուժերի արդիականացման եւ միջուկային տրիադայի (միջմայրցամաքային հրթիռներ, ռազմավարական սուզանավեր եւ ռմբակոծիչներ) տարրերի զարգացման համար: ԱՄՆ-ն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ՝ հանդես է գալիս միջուկային զենքի կրճատման օգտին, սակայն քննադատել է ՄԱԿ-ի առաջարկած այն ամբողջությամբ արգելելու պայմանագիրը՝ համարելով ներկայիս օրակարգին չհամապատասխանող:
ԱՄՆ-ում հայտարարել են գերտերություն դառնալու Ռուսաստանի ձգտումների մասին




























