Սկանդալային տեղեկության հիման վրա Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի լրտեսումը ՀԴԲ-ի կողմից  անընդունելի է, հայտնել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով  հանձնաժողովի ղեկավար Դեւին Նունեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կոնգրեսում հանրապետականները նախօրեին տարածել էին հուշագիր, որտեղ կտրուկ քննադատել էին արդարադատության նախարարությունում ու ՀԴԲ-ում որոշումների կայացման մեխանիզմը։

«ՀԴԲ-ն  Թրամփի շտաբի դեմ 2016-ին սկսել է հակահետախուզական հետաքննություն։ Ու նրանք օրդեր են ստացել գաղտնալսելու համար Թրամփի շտաբի անդամներից մեկին, օգտագործելով ընդդիմադիր հետազոտությունները, որոնց համար վճարել էին Հիլարի Քլինթոնի ու Դեմոկրատական կուսակցության շտաբի անդամները ։ Սա սխալ է, նման բան չպետք է տեղի ունենար»,- ասել է նա։

«Ես չեմ կարծում, որ պարոն Փեյջի նման մարդը պետք է դառնար ՀԴԲ-ի թիրախը , հատկապես հիմք ընդունելով սկանդալային տեղեկությունը, որի համար դեմոկրատների քաղաքական շտաբն էր վճարել․․․ դա վրդովեցուցիչ է»,- հավելել է Նունեսը։

Նա ենթադրել է, որ սկանդալային տեղեկությունը ստացվել էր ոմն ռուսական աղբյուրներից։ Այսպիսով, նրա խոսքով, առկա է «դավադրություն Ռուսաստանի հետ», սակայն դավադիրը ոչ թե Թրամփն է, այլ Քլինթոնի շտաբը։

ԱՄՆ-ում հրապարակվել է Հետախուզության դաշնային բյուրոյի խախտումների մասին հուշագիր