Հյուսիսային Կորեան օգտագործում է Բեռլինի իր դեսպանատունը միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացման համար անհրաժեշտ ապրանքների գնման համար։  Այս մասին փետրվարի 3-ին NDR հեռուստա- եւ ռադիոընկերությանը հայտնել է Գերմանիայի սահմադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար (հակահետախուզություն) Հանս Գեորգ Մասենը։

«Մենք ստիպված ենք հայտարարել, որ այնտեղ, մեր կարծիքով, հրթիռային եւ մասամբ միջուկային ծրագրերի հետ կապված ապրանքների առք է տեղի ունենում»,-ասել է նա։