Սպիտակ տան աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Պորտերը հրաժարական կտա իր երկու նախկին կանանց ընտանեկան բռնության ենթարկելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն։

Պորտերի նախկին կանանցից մեկի խոսքով՝ 2000 թվականին նա հարվածել է իրեն Ֆլորիդայում հանգստանալու ժամանակ։ Նաեւ պատմել է, որ Պարտերը վիրավորել է իրեն քաշի պատճառով։

 «Հասարակությանը ծառայելու իր նվիրվածությունը խոսուն է»,-այսպես է մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները Պորտերը։

Պորտերի երկրորդ կինը մի շարք դեպքերից հետո  2010 թվականին դիմել էր ոստիկանություն, դրանցից մեկի ժամանակ տան դռան ապակուն հարվածելու արդյունքում Պորտերը վնասել էր ձեռքը։