Հարավային Կորեայի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Հյուսիսային Կորեայի պատվիրակության ժամանման կապակցությամբ, որը կմասնակցի 2018 թվականի Օլիմպիական խաղերին: Ակցիայի ընթացքում այրվել են Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) դրոշները, հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի եւ թերակղզու դրոշի լուսանկարները: Հիշեցնենք, որ հենց այս դրոշի ներքո համատեղ պատվիրակությունը կմասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ 2018-ի Խաղերը մեկնարկում են վաղը՝ փետրվարի 9-ին: Մրցույթները կանցկացվեն Փհենյանում եւ կավարտվեն փետրվարի 25-ին: