ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հուշերը կհրապարկվեն այս տարվա նոյեմբերի 13-ին։ Այս մասին նշված է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կնոջ պաշտոնական ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ։
Գիրքը կկոչվի «Կայանալը» (Becoming) եւ կհրատարակվի 24 լեզուներով։ Ռուսերենը դրանց թվում չէ։

«Կայանալու շուրջ աշխատանքն ինձ համար խորն անձնական փորձ էր»,–հաղորդագրության մեջ մեջբերվում է նախկին առաջին տիկնոջ խոսքը։ Միշել Օբաման իր գրքում պատմում է «իր արմատների մասին» եւ ինչպես է «Չիկագոյի Սաութ Սայդ շրջանից փոքրիկ աղջիկն ուժ գտել մյուսներին ոգեշնչելու համար»։

Ամերիկյան Crown Publishing Group հրատակչությունում նշել են, որ գրքի թղթային տարբերակը կարժենա 32.5 դոլար, իսկ էլէկտրոնայինը՝ 15 դոլար։ Նախքան հրատարակվելը Միշել Օբաման կշրջի ԱՄՆ–ով եւ այլ երկրներով՝ իր գիրքը ներակայցնելու համար։ 54–ամյա Միշելը մասնագիտությամբ իրավաբան է, ԱՄՆ առաջին տիկին է եղել 2009-2017 թվականներին, երբ ԱՄՆ նախագահ էր ամուսինը՝ Բարաք Օբաման։ Զույգն ամուսնացել է 1992 թվականին։ Նրանք ունեն երկու դուստր։





























