Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալությունը եղջերուին ազատելու կադրեր է ցուցադրել, որը պատահաբար Ահմեթի համայնքի Դուիսի գյուղ էր մտել, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Գյուղում եղջերուին նկատել են ոստիկանության աշխատակիցները: Նրանք մոլորված եղջերուի մասին հայտնել են Բաբանեուրի արգելոցի անտառապահներին: ՆԳՆ աշխատակիցները եւ անտառապահները միասին եղջերուին տարել են Բաբանեուրի արգելոցի տարածք եւ ազատություն բաց թողել:




























