Իմ քաղաքական կենսագրությունը տեւել է ընդամենը մեկ ամիս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի երրորդ պաշտոնի թեկնածու առաջադրված, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, ով նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում թեկնածու էր առաջադրվել «Ելք» դաշինքի ցուցակով:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց նրան. «Դուք «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակով մասնակցել եք խորհրդարանական ընտրություններին: Ձեր տեսակետները խոչընդոտ չե՞ն Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու համար»,- ինչին Մելիքջանյանը պատասխանեց. «Իմ քաղաքական կենսագրությունը տեւել է ընդամենը մեկ ամիս: Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, պարզապես ԱԺ ընտրությունների ժամանակ իմ անունը ներառվեց «Ելք»-ի թեկնածուների ցուցակում եւ ընտրության ժամանակ նաեւ իմ թեկնածությունն առաջադրել եմ Իջեւանում, նաեւ իմ աջակցությունը հայտնելու «Ելք» դաշինքին: Ես հիմա էլ բարձր եմ գնահատում «Ելք»-ի գործունեությունը, բայց իմ քաղաքական կենսագրությունը այդ մեկ ամսով փակվել է եւ առնվազն մոտակա 5 տարիների ընթացքում փակ է լինելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը