Եթե մենք ունենք այսքան լավ իրավաբաններ, գիտնականներ, մասնագետներ, որոնք նաեւ շատ լուրջ պաշտոններ են զբաղեցրել, ունեն մեծ փորձառություն, այդ դեպքում՝ որն է պատճառը, որ այս ամենով հանդերձ ունենք չկայացած, հանրության կողմից չընդունված, միջազգային կառույցների կողմից կասկածի տակ դրված դատական համակարգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, դրա համար երկու պատճառ կարող է լինել. «Առաջինը, իրավական համակարգն անկախ չէ, այսինքն մեր դատավորները գիտեն օրենքը, բայց չեն գործում օրենքով, որովհետեւ վերեւից հրահանգում են: Այդ դեպքում՝ պետք է անկեղծ ասվի, թե ովքեր են հրահանգողները եւ ինչ մոտիվներով են հրահանգում: Երկրորդ պատճառն այն է, որ մեր դատական համակարգն անկախ է, բայց մեր մասնագետները մասնագետ են միայն գիտության մեջ, դատարանում իրենք մասնագետ չեն ու չեն կարողանում արդար վճիռներ կայացնել:

Կընդունե՞նք, որ կա այս հիվանդությունը, կփորձե՞նք բուժել, առաջիկայում սերունդները կունենան լավ դատական համակարգ, կվստահեն այդ համակարգին: Չե՞նք ընդունի, ինչ վարչապետ ուզում եք ընտրեք, ինչ խորհրդարան ու նախագահ ուզում եք ընտրեք, եթե դատական համակարգը չկայանա, երկիրը երկիր չի դառնա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն

«Այս ընտրակարգով լինելու են այլասերված ընտրություններ». ԱԺ-ն մերժեց տարածքային ցուցակները հանելու օրինագիծը