Պրահայի քաղաքային դատարանը  երեքշաբթի՝ փետրվարի 27-ին ազատ Է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին:

Այս մասին լրագրողներին հայտնել է սիրիացի քաղաքական գործչի փաստաբան Միրոսլավ Կրուտինան, փոխանցոում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը հիմքեր չգտավ Սալեհ Մուսլիմին նախնական կալանքի վերցնելու համար: Նա ազատ Է արձակվել»,- ասել Է իրավաբանը:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պաշտոնապես դիմել է Չեխիայի իշխանություններին`սիրիացի քրդերի նախկին ղեկավար Սալեհ Մուսլիմին արտահանձնելու պահանջով։

Սալեհ Մուսլիմը ձերբակալվել Էր փետրվարի լույս 25-ի գիշերը: Պրահայում, ուր նա ժամանել Էր Բրյուսելից, քաղաքական գործիչը մասնակցում Էր Մերձավոր Արեւելքին նվիրված միջազգային խորհրդաժողովին: