Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 78,920,165 ԱՄՆ դոլար  480.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  85,791,280 ԱՄՆ դոլար 481.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 13,100,000 դոլարի առք եւ վաճառք 480.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,033,420 եվրո 587,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,650,822 եվրո 591,30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 923,464,812  ՌԴ ռուբլի 8.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 444,500,613 ՌԴ ռուբլի 8.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար: