Հայաստանի կառավարությունն այսուհետեւ չպետք է միանգամից այսպիսի մեծ թվով օրինագծեր ներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին մարտի 5-ին հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նոր ղեկավար, հանրապետական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, երբ կառավարությունը քննարկման ներկայացրեց գրեթե տասնյակ տարբեր կարգի օրինագծեր:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրավիճակը բավականին ֆորս-մաժորային է, ուստի այս անգամ զիջման կգնան եւ այդ օրինագծերը կքննարկեն: «Սակայն այսուհետեւ, որպեսզի իմանաք՝ ինձ համար եւ կարծում եմ՝  ընդհանրապես բոլորիս համար սա անընդունելի է: Նման բան այլեւս երբեք չպետք է կրկնվի»,- հավելեց Գեւորգ Կոստանյանը: