Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր պապը խոհարար էր, իսկ հայրը գործարանում որպես վարպետ է աշխատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պապս խոհարար էր, իսկ հայրս՝ գործարանում վարպետ, ի դեպ՝ հենց Լենինգրադում գտնվող Եգորովի անվան մեքենաշինության գործարանում»,- պատմել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ «հայրն ու պապը լիովին գոհ էին իրենց կյանքից եւ կատարած աշխատանքից»,- Համագործակցության համառուսական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը:




























