Ալժիրից նկարիչ Ադել Աբդեսեմեդը ստեղծել է Անգելա Մերկելի մերկ մարմարե քանդակը, հաղորդում է The Art Newspaper-ը:
Մերկելի քանդակն ստեղծվել է այն լուսանկարի հիման վրա, որն արվել է, երբ Մերկելը ընկերուհիների հետ մասնակցում էր Ազատ գերմանական երիտասարդության միությանը: Աշխատանքը կոչվում է «Գեղեցիկ»:

Աշխատանքը կցուցադրեն Աբդեսեմեդի L'Antidote անվանումով ցուցահանդեսում, որը կցուցադրվի Ֆրանսիայի MAC Lyon թանգարանում մարտից մինչեւ հուլիս:




























