Թուրքիայում Ayten Usta Gurme ռեստորանի տնօրենը մարտի 8-ի առթիվ որոշել է այցելուների ուշադրությունը հրավիրել կանաց դեմ բռնությունների վրա։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ayten Usta Gurme ռեստորանի այցելուները ապշել են՝ տեսնելով մատուցողուհիներին, հավքարարին եւ մյուս կին աշխատակիցներին կապտուկներով։

Նրանց շփոթմունքը ցրել են մատուցողուհիները՝ շեշտելով, որ նման կերպ իրենք փորձում են բոլորի ուշադրությունը հրավիրել կանանց դեմ բռնությունների վրա։