Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան զգալիորեն աճել են ԱՄՆ-ում նավթի հորատման կայանների քանակի նվազման, ինչպես նաեւ երկրի աշխատաշուկայի վիճակագրության տվյալներով, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Brent տեսակի նավթի արժեքը մայիսյան մատակարարումներով աճել է  0,06 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 65.53 դոլարի,  իսկ WTI տեսակի նավթի գինը ապրիլյան մատակարարումներով աճել է 0.03 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 62.06 դոլարի։