Հիմա կարեւոր է, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից հետո մենք առաջ ընթանանք, որ հասնենք նոր դինամիկայի եւ վերականգնվի մեր համատեղ մասնակցությունը գործընկեր երկրներում համապարփակ բարեփոխումների անցկացմանը: Այս մասին Արեւելյան գործընկերության նոր ճարտարապետության գործարկման ժամանակ հայտարարել է հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

Նրա խոսքով՝ նոր ճարտարապետության գործարկումը կցուցադրի, որ ԵՄ-ն եւ գործընկեր երկրները հավատարիմ են համատեղ աշխատանքի շարունակմանը: Նա հավելել է, որ ԵՄ-ն եւ գործընկերները մտադիր են «մեր տնտեսությունն ավելի հզորացնել» եւ հասնել քաղաքացիների համար ավելի արդյունավետ կառավարման:

«Այս տարի մեր ընդհանուր խնդիրն է մինչեւ նախարարների աշնանային համաժողովը արդյունքների հասնել համագործակցության 4 առանցքային հարցերում՝ տնտեսական զարգացման եւ շուկայի, ինստիտուտների ամրապնդման եւ արդյունավետ կառավարման, էներգաարդյունավետության եւ կլիմայի փոփոխության, շարժունակության եւ մարդկանց միջեւ շփումների»,- ընդգծել է նա:

«Այս կապակցությամբ առանցքային են համարվում մեր գործընկեր երկրներում մասնավոր ներդրումները: Արտաքին ներդրումների ծրագիրը խզումը փակում է մասնավոր ներդրումների դերիվացիայի հաշվին: Մենք փոքր եւ միջին բիզնեսին ավելի ընդարձակ հասանելիություն կտրամադրենք տեղական արժույթով ֆինանսական աջակցությանը:

Եվրահանձնակատարը շեշտել է, որ առաջիկա շաբաթներին մենք նշում ենք գագաթնաժողովին հաջորդած նոր գործընթացի մեկնարկը, եւ ԵՄ-ում ցանկանում են, որ «մենք պատասխանատվություն կրենք առաջընթացի համար, որին կհասնենք 2020 թվականին 20 առանցքային խնդիրներով»:

«Ես վստահ եմ, որ Արեւելյան գործընկերության նոր կառուցվածքը կնպաստի հասնելու այն ամենին, ինչ խոստացել ենք»,- եզրափակել է նա: