Հունվարի 11-ը օրացույցի «ամենաքաղաքավարի» օրերից մեկն է՝ այսօր նշվում է «շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day)։
Համարվում է, որ «շնորհակալություն» բառը զուտ քաղաքավարական արտահայտություն չէ, եւ իր խորքերում ունի կրոնական բովանդակություն։
Հայերեն բառը ծագել է «շնորհ անել» արմատներից, որը հարգանքի բարձրագույն դրսեւորում է։ Ռուսերեն «спасибо»-ն ծագել է 16-րդ դարում՝ «спаси Бог» արտահայտությունից։ Անգլերեն Тhank you-ն նույնպես իր արմատներով շատ ավելի խորն է, քան պարզապես քաղաքավարական նշանակությունը։





























