Մեծ Բրիտանիայում հետեւյալ փորձն են կատարել՝ փորձագետները տարբեր քաղաքների կենտրոնում գտնվող բանկոմատներից, որոնցից ամեն օր հազարավոր մարդիկ են օգտվում, հիգիենիկ փորձանմուշներ են վերցրել։
Մյուս փորձանմուշները վերցվել են հարեւանությամբ գտնվող հասարակական զուգարաններից։ The Daily Telegraph-ի տեղեկացմամբ՝ 2 կետերից վերցված նմուշներն էլ պարունակում են լուծ առաջացնող բակտերիաներ։
«Պարզվում է՝ բանկոմաատները նույնչափ աղտոտված են բակտերիաներով, որքան հասարակական զուգարանները»,- ասել է փորձի հեղինակ միկրոբիոլոգ Ռիչարդ Հասթինգը։





























