Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Եմենում մասնակցել է զոհված թուրք զինվորներին նվիրված հուշարձանի բացմանը, որի ընթացքում հայտնվել է տեսախցիկների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, հուշարձանի բացման ժամանակ Թուրքիայի նախագահը եւ թուրք նախարարները սկսել են արտասվել։
Հիշյալ հուշարձանի համար Աբդուլլահ Գյուլն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Եմենի նախագահին եւ ժողովրդին։




























