Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հակառուսական արշավը՝ կապված Մոսկվայի նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման մեղադրանքների հետ, «շատ վտանգավոր շոուի» մի մասն է: Այս հայտարարությունը նա արել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՌԲԿ- ն:

«Այս ամենը հսկայական բեմադրության, շոուի, շատ սարսափելի շոուի մի մասն է, որն իսկապես ապակայունացնում է միջազգային իրավիճակը», - ասել է Զախարովան: Նա բացատրել է, որ պետք է հաշվի առնել, որ հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, Մեծ Բրիտանիայի դեմ ագրեսիա է կատարում, հնչում են միջուկային տերության ղեկավարի շուրթերից:

Զախարովան նշում է, որ այս արշավը սկսվել է երկու թեմաները `սիրիական խնդիրը եւ քիմիական զենքը իրար կապելու համար: Ըստ Զախարովայի, այսօր Արեւմուտքը տեսնում է Ռուսաստանի հաջողությունը Սիրիայում:

Խոսելով «Նովիչոկ» թունավորող նյութի աղբյուրների մասին, որով, բրիտանական կողմի տվյալներով թունավորվել է ԳՀՎ նախկին գնդապետ Սկրիպալը, կարող են լինել մի քանի երկիր, վստահ է Զախարովան:

«Այս քիմիական նյութի ծագման ամենահավանական աղբյուրն այն երկրներն են, որոնք 90-ականների վերջին, այդ թվում, ներկայումս անցկացնում են «Նովիչոկ» նյութի հետազոտությունները ... Այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան, ԱՄՆ-ն նույնպես հարցականի տակ է », - ասել է Զախարովան:

Մարտի 17-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել էր ՌԴ ԱԳՆ: Նրան ասվել է, որ ի պատասխան Անգլիայից 23 ռուս դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանը մի շարք պատասխան միջոցներ է ձեռնարկելու: Դրանք ներառում են 23 բրիտանացի դիվանագետների «հայելային» արտաքսումը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը եւ Բրիտանական խորհրդի աշխատանքների դադարեցումը:

Ռուս-բրիտանական հարաբերությունների վատթարացման պատճառը նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորումն էր: Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հարձակման ժամանակ օգտագոծվել է  ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույն:

Ռուսաստանը հայտնել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին

Կարծես թե Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած. Թրամփ

Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում

ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել 

Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են 

Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի

Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել