Սոմալիում արգելել են ֆուտբոլը: Նման քայլի է  գնացել իսլամիստական «Ալ-Շաբաաբ» խմբավորումը, որը վերահսկում է աֆրիկյան այդ երկրի մի մասը: Նրանք պատճառաբանել են, թե խաղը բխում է քրիստոնեական մշակույթից եւ այլասերում է երիտասարդությանը:

Խմբավորումն ավելի վաղ սպառնալիքների միջոցով արգելել է ձեռքսեղմումն ու զրույցները հանրային վայրերում: