Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ 75-ամյա Կոնրադ Մյուրրեյը դատարանի առջեւ կկանգնի չկանխամտածված սպանություն գործած լինելու համար։ Այսպիսին են Լոս Անջելեսի Գերագույն դատարանում կայացած նախնական լսումների արդյունքները։
Ինքը՝ բժիշկը, իրեն մեղավոր չի ճանաչում, նրա փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք արտիստին կարող էին մահ պատճառել։
Նախնական լսման ժամանակ փորձագետ-քրեագետների խմբի ղեկավար Քիստոֆեր Ռոջերսը հայտարարել է, որ արտիստը մահվան նախօրեին իրեն լավ է զգացել։ Նա համոզված է, որ Ջեքսոնին պետք է «սպանության զոհ» համարել։





























