Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի՝ ազգայնականների առաջնորդ Ստեպան Բանդերային «Ուկրաինայի հերոսի» կոչումը շնորհելու մասին հրամանը դատարանն անվավեր է ճանաչել։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոն Բանդերային վերաբերում էր որպես ազգային  հերոսի, սակայն ուկրաինական հասարակությունը միանշանակորեն չի վերաբերում նրան՝ մի մասը փառաբանում է Բանդերային, մյուս մասը՝ չի ընդունում նրան: