Շիրակի մարզում մորը դանակահարելու մեջ մեղադրվող  36-ամյա տղամարդն ուղարկվել է հարկադիր բուժման:

Ըստ մեղադրանքի, Վահեն անմեղսունակության վիճակում 2017թ.-ի սեպտեմբերի 15-ին ցերեկն իր տան խոհանոցում դանակով մեկ անգամ հարվածել է մորը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է 36-ամյա տղամարդուն ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: