Տամաուլիպաս նահանգի Նուեւո Լարեդո քաղաքում Մեքսիկայի ռազմածովային ուժերի պարեկների եւ ռազմածովային ուղեկցորդ նավերի վրա հարձակման հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ զինծառայող, եւս 12-ը վիրավորվել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

Ռազմածովային նավատորմի նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ երեք հարձակում է տեղի ունեցել։ Պատասխան կրակով հաջողվել է ոչնչացնել չորս հարձակվողների։ 

ԱՄՆ–ի հետ սահմանակից Տամաուլիպաս նահանգը հարեւան երկիր թմրանյութերի մատակարարման պայքարի հարթակ է թմրանյութերի կարտելների միջեւ։