Air Canada ավիաընկերության օդանավը Վաշինգթոնում արտահերթ վայրէջք է կատարել օդանավում ծխի պատճառով, հայտնում է CBC-ն:

Պատահարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Կապիտաններից մեկը հայտնել է, որ օդաչուի խցիկում ծուխ է հայտնվել:

Օդանավն ուղեւորվում էր Վաշինգթոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան, սակայն ստիպված էր արտահերթ վայրէջք կատարել Վաշինգթոնի Դալեսի անվան օդանավակայանում՝ նշանակման վայրից 38 կմ հեռավորությամբ: 63 ուղեւորներն ու անձնակազմի 4 անդամները տարհանվել են, ոչ ոք չի տուժել:

Իշխանությունները քննություն են սկսել ծխի հայտնվելու պատճառը պարզելու համար: Պատահարի հետեւանքով օդանավակայանի թռիչքուղին փակվել էր: