Իսպանիայում ձերբակալել են բանկերից 1մլրդ եվրո գողացած կիբերհանցագործների խմբի պարագլխին։ Հանցախումբը փոխել էր հաշիվների բալանսն ու ստիպել բանկոմատներին կանխիկ գումարներ տալ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրոպոը։

Կասկածյալը, որը կանգնած է «Կարբանկ» եւ «Կոբալ» կիբերհարձակումների ետեւում, ձերբակալվլե է Ալիկանտե քաղաքում։

Եվրոպոլի տվյալներով, կիբերհանցագործների խումբն աշխատում է 2013-ից, 40 երկրներում հարձակումներ գործելով 100 ֆինանսական հաստատությունների վրա։ Նրանք բանկերի աշխատակիցներին էլեկտրոնային նամակներ էին ուղարկում, վարակում  համակարգիչներն ու դրանք օգտագործում սերվերների վրա վերահսկողություն սամանելու համար։