Մինեսոտա նահանգի Մոնտիչելո քաղաքից 17-ամյա աղջիկը մեքենա վարելու քննության հանձնման ժամանակ մխրճվել է շենքի մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Բուֆալոյի ոստիկանությունը:

Դեպքի հետաքննությունը ցույց է տվել, որ աղջիկը շփոթել է փոխանցման տուփի սելեկտորների դիքրերը. կայանատեղիից դուրս գալու փոխարեն, նա առաջ է գնացել: Վթարի հետեւանքով շենքի պատի մի մասը փլվել է, հաղորդում է  Motor-ը:

60-ամյա հրահանգիչ կինը, որը գտվել է մեքենայում, աննշան վնասվածքներով հոսպիտալացվել է: