Ուզբեկստանում երեք մարդ է մահացել՝ թունավորվելով տոքսիկ գազերից, հաղորդել է հանրապետության ԱԻՆ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Նամանգանի շրջանի Պապի շրջանում։

Տեղի բնակիչներից մեկը տան մոտ գտնվող փոսն է գցել իր բջջային հեռախոսը, օգնության համար կանչել է հարեւանին, իսկ ինքն իջել է ցած, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։ Նրանից հետո փոսն են իջել հարեւանն ու հայրը, որոնք եւս կորցրել են գիտակցությունը։

Երկու տղամարդիկ մահացել են տեղում, իսկ տանտիրոջ հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։