Ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների արտահոսքը, որում ներգրավված է Cambridge Analytica-ն, հավանաբար մեծ դեր է ունեցել բրիտանացիների կողմից Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշման հարցում: «Առանց Cambridge Analytica-յի բրեքսիթ երբեք չէր լինի»,- մի շարք արեւմտյան պարբերականներին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության նախկին աշխատակից Քրիստոֆեր Ուայլը հրապարակումների հարցազրույցում, փոխանցում է DW-ն:

Ուայլիի խոսքով՝ Vote Leave կազմակերպությունը, որը իրականացրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու քարոզարշավը, տվյալների հավաքագրման, վերլուծության եւ գովազդի վրա ավելի շատ գումարներ է ծախսել, քան թույլատրված էր: Այդպես, քողարկային ընկերության միջոցով Vote Leave-ը  քարոզարշավի մեջ հավելյալ 700 հազար եվրո է ներդրել:

Այդ գումարը կարող էր որոշիչ դեր ունենալ բրեքսիթի քվեարկության հարցում, հայտարարել է Ուայլին` հիշեցնելով, որ ԵՄ անդամակցության հակառակորդները հաղթել են ընդամենը երկու տոկոսային կետի տարբերությամբ: Միջոցները ծախսվել է «թարգեթային» գովազդի եւ «կեղծ լուրերի» վրա, որոնք ստացել են այն օգտատերերը, որոնց տվյալները նախապես մշակվել են, կարծում է Ուայլին: Բրիտանական գերատեսչությունը, որը պատասխանատու է քվեարկության ընթացքում կանոնների պահպանման համար, ստուգում է այդ մեղադրանքները: