Մեծ Բրիտանիայում «Իսլամական պետության»  կողմնակիցը, որը փորձում էր մոտ 100 մարդու հավաքագրել «ջիհադիստների բանակ» ստեղծելու համար, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:

25-ամյա Ումեր Հաքը երեխաներին ցույց է տվել գլխատման տեսանյութեր եւ այլ քարոզչական հոլովակներ, ստիպել է նրանց վերարտադրել Լոնդոնի վրա հարձակումները եւ ոստիկանության վրա հարձակումներ «խաղալ»:

 «Երեխաները Հաքեից վախենալու պատճառով կաթվածահար են եղել: Հաքեն, ըստ նրանց, վախեցրել էր իրենց՝ ասելով, որ նրանց սարսափելի ճակատագիր է սպասվում, եթե նրանք որեւէ մեկին պատմեն այդ մասին», - ասել է Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Դին Հեյդոնը:

Նրա խոսքով՝ Հաքեն հույս ուներ երեխաներից «ջիհադիստների բանակ» ստեղծել եւ Լոնդոնի ահաբեկչությունների համար օգտագործել: Նա նախատեում էր հարձակումներ գործել Բիգ Բենի, թագավորական գվարդիայի զինվորների, առեւտրի կենտոնի եւ բուժհաստատությունների վրա: