Էկվադորի իշխանությունները հաղորդել են Կոլոմբիայի հետ սահմանին երկու լրագրողների եւ վարորդի առեւանգման մասին:

Տեղական El Comercio թերթի երեք էկվադորցի աշխատակիցները առեւանգվել են Էսմերալդաս նահանգում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում ռազմական եւ ոստիկանական ենթակառուցվածքների վրա մի քանի հարձակումներ են կատարվել, հաղորդում է AP-ն:

Էկվադորի ՆԳՆ տվյալներով՝ նրանք անցել են պարեկային անցակետով եւ զգուշացվել են այդ շրջանում վտանգի մասին: Էկվադորի իշխանությունները առեւանգողների հետ ենթադրյալ կապեր ունեն: Պատանդներն այժմ Կոլումբիայում են: