Մասաչուսեթսում տղամարդը 5 տարվա բանտարկության է դատապարտվել շանը դաժան վերաբերվելու համար: Ինչպես հայտնում է AP-ն, 37-ամյա Ռադոսլավ Չերկավսկին այնքան դաժան էր վարվել Դո շնիկ անունով շան հետ, որ ստիպված էին նրան սատկացնել:

Նրան արգելվել է ունենալ կամ շփվել կենդանիների հետ: Նա մեղավոր է ճանաչվել պիտբուլին խոշտանգելու եւ ծաղրելու մեջ: