Չորեքշաբթի առավոտյան բիթքոին (bitcoin) կրիպտոարժույթը կանգնել է 7,8 հազար դոլար նիշին մոտ, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին հետագա էժանացում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը նվազել է 0,24 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,878 հազար դոլարի: Մի քանի րոպե ավելի վաղ կրիպտոարժույթի գինը նվազել էր 0,01 տոկոսով: Bitfinex բորսայում բիթքոինն աճել է 1,09 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,851 հազար դոլարի, GDAX-ում՝ 0,9 տոկոսով, մինչեւ 7,843 հազար դոլար:
Այլընտրանքային կրիպտոարժույթների փոխարժեքը տարբեր ուղղությամբ է սակարկվել: Ethereum-ն էժանացել է 2,66 տոկոսով, մինչեւ 448,87 դոլար: Ripple-ն արժեւորվել է 0,99 տոկոսով, մինչեւ 0,579 դոլար, Bitcoin Cash-ը կորցրել է 1,36 տոկոս՝ նվազելով մինչեւ 880,93 դոլար:
CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան նվազել է 300 մլրդ դոլարից ցածր եւ ներկայումս կազմում է 298,64 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 45 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:




























